Տպել
11.06.2020
Ամփոփվել են քննիչ հանձնաժողովի աշխատանքները
1 / 5

ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ ամփոփել է 2019 թ. սեպտեմբերից մինչ այժմ կատարած աշխատանքները:

Սերգեյ Բագրատյանի ներկայացմամբ` հաշվետու ժամանակահատվածում քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, կատարվել են  մի շարք հանքավայրերի գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ եւ հարցումներ: Ըստ նրա` ապահովվել է քննիչ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել համակարգում արձանագրված խախտումները, անդրադարձել շրջակա միջավայրի հիմնախնդիրներին, ոլորտին առնչվող դատական գործընթացներին:

Պատգամավորները ներկայացրել են քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող առաջարկություններ: Հստակեցվել են հետագա գործողությունների ձեւաչափերն ու ժամանակացույցը:

Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...