Տպել
14.04.2020
Աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ
1 / 15

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, բանկերի ներկայացուցիչներ:

Պատգամավորների տեղեկացմամբ` բազմաթիվ գյուղատնտեսներ իրենց են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերել են Covid-19 հիվանդությամբ պայմանավորված տեղաշարժմանը, բանկերից վարկեր ստանալուն: Գյուղատնտեսները տեղեկացրել են, որ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների աջակցության ծրագրերը ոչ բոլորին են հասու. բանկերը մի մասին վարկեր չեն տրամադրում ուշացումների պատճառով, իսկ մյուս մասին էլ` իրենց անհրաժեշտ գումարի չափով:

Քննարկման մասնակիցները պատասխանել են հնչեցրած հարցերին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի երկրորդ միջոցառման կատարման ընթացքը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ միկրովարկի 417 հաստատված հայտ կա, տրամադրվել է 340 միլիոն 890 հազար դրամ, իսկ ընդհանուր հաստատված վարկերի հայտերը 536-ն են, տրամադրվել է 1,6 միլիարդ դրամ:

Կառավարության աջակցման ծրագրի երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 249 վարկ, որը կազմել է 4090 միլիոն դրամ: Սակայն, ըստ փոխնախարարի,  այս թիվը ժամ առ ժամ փոխվում է:

Նշվել է, որ տեղեկատվությունը տրամադրվել է Կենտրոնական բանկի կողմից:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշել է, որ իրենց բանկում առկա է 7141 վարկի տրամադրման դիմում: Նա նաեւ կարեւորել է այն փաստը, որ գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց  գրավադրման: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում դժվարացել է նաեւ բանկերի աշխատակիցների աշխատանքը: Դիմումատուների տվյալների հավաստիության ստուգման նպատակով այցելություններ չեն իրականացվում եւ այս պայմաններում նախապատվությունը տրվում է բանկի հաճախորդներին: Ըստ նրա` խնդրահարույց է հատկապես խոշոր վարկերի տրամադրման հարցը: Մասնավորապես, նմանատիպ վարկ ստանալու համար դիմել են ծաղկաբույծներն ու գյուղմթերքներ արտադրողները, որոնք, սակայն, կարող են ունենալ իրացման խնդիրներ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաեւ չօգտագործվող հողերի խնդրին: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ  հարցն ուսումնասիրվում է, Արմավիրի մարզում նախատեսվում է նաեւ պիլոտային ծրագիր իրականացնել, որն էլ հնարավորություն կտա ճիշտ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` պատգամավորները շնորհակալություն են հայտնել ոլորտի ներկայացուցիչներին եւ նշել, որ առաջիկայում եւս կլինեն նմանատիպ քննարկումներ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...