Տպել
17.03.2020
Քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 4

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, որով նախատեսվում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը: Համաձայնագիրը ջրային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս կնվազեցնի վարչական գործընթացները բիզնեսի համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի կարեւոր մաս է հանդիսանում նավերի եւ նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում: Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը եւ պայմանները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է ծովային օրենսդրությանը վերաբերող նախագիծը:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել լաստանավային փոխադրումներ ձեռքբերելու հարցի շուրջ:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...