Տպել
24.02.2020
Տեղի կունենա հանրային քննարկում
1 / 1

Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպությունների ծրագրային հաշվետվությունների հրապարակայնությանը:

Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նամակ ուղարկել հետեւյալ հասցեին՝ maria.karapetyan@parliament.am` նշելով Ձեր անունը եւ ազգանունը, ինչպես նաեւ այն հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում եք:

Նախագիծը կարող եք տեսնել այստեղ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...