ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ տարվա ընթացքում գումարվելիք հերթական նիստում ընդունել հուշագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, դա մեր ընդհանուր հաղթանակն է»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:
Կարեւորելով Վահե Էնֆիաջյանի առաջարկը՝ Իգոր Նազարուկը բարձր է գնահատել հայերի նշանակալի ներդրումը ֆաշիզմից Բելառուսի ազատագրման գործում: Նա տեղեկացրել է, որ անցած տարի լույս է տեսել «Հայ մարտիկները պատերազմի տարիներին Բելառուսի համար պայքարում» անվանումը կրող գիրքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը:
Դեսպանի խոսքով՝ 2019թ-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով: Ավելացել է նաեւ Հայաստանից Բելառուս արտահանման ցուցանիշը: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եղել է 50.1 մլն դոլար, ապա 2019թ.-ին այն արդեն կազմել է 73 մլն դոլար:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը:
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում»...
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանը եւ Անի Սամսոնյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-լի...
Խորհրդարան են այցելել Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի ներկայացուցիչները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին խորհրդարան են այցելել Երեւանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյան...