Տպել
29.06.2005
Կկառուցվեն եւս 100 բնակարաններ

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հաբիթաթի «Ջիմի Քարտեր աշխատանքային ծրագրի» ընդհանուր նախագահ Քեն Բենսոնին եւՎաշինգտոնում հայ առաքելական եկեղեցու պատվիրակ, էկումենիկ շարժման գրասենյակի գլխավոր տնօրեն Վիգեն Այքազյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հաբիթաթի  շինարարական ծրագրերը Հայաստանում շարունակելուն վերաբերող խնդիրներ: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Ազգային ժողովը միացել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի շինարարական ծրագրին, որի շրջանակներում Նոր Խարբերդում արդեն մասնակցել է Ղազարյանների տան շինարարությանը: Նկատի ունենալով ծրագրի մարդասիրական առաքելությունը եւ Հայաստանում բնակապահովման խնդրի լուծման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Ազգային ժողովը մտադիր է շարունակել ծրագիրը` երկրորդ փուլում ընդգրկելով արդեն 100 բնակարանների կառուցումը Հայաստանի մարզերում, որոնց ցանկություն են հայտնել մասնակցելու Աժ պատգամավորները:

«Ջիմի Քարտեր աշխատանքային ծրագրի» ընդհանուր նախագահ Քեն Բենսոնը Աժ նախագահին պատմեց հունիսին Միչիգանի նահանգում Հաբիթաթի շինարարական աշխատանքների մասին, որոնց մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պարոն Քարթերը Հաբիթաթի շինարարական ծրագրերին մասնակցելու նպատակով կժամանի Հայաստան: Պարոն Բենսոնը պատրաստակամություն հայտնեց նպաստելու Հայաստանի մարզերում նախատեսված 100 բնակարանների շինարարությանը` ներգրավելով ամերիկյան Հաբիթաթի ուժերը եւս: Վաշինգտոնում հայ առաքելական եկեղեցու պատվիրակ, էկումենիկ շարժման գրասենյակի գլխավոր տնօրեն Վիգեն Այքազյանի հավաստիացմամբ` շինարարությանը կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերը:

 


29.06.2005
Կրճատվող տարածություններ
Հունիսի 29-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Կանադայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստոֆեր Վեստդալին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ- կանադական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարները: Դեսպանի խնդրանքով`  ՀՀ Աժ նախագահ Ա...