Տպել
30.01.2020
Տեղեկատվություն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ընտրությունների վերաբերյալ
1 / 5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովում (Վենետիկի հանձնաժողով) ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: 
  
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում «Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանս» քաղաքական խմբի /ALDE/ փոխնախագահ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի Լրատվամիջոցների եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաեւ՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովում (ECRI) ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի ներկայացուցչի փոխարինող:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...