Տպել
16.12.2019
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մշակութային միջոցառում
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը:

Հիմնադրամի եւ խորհրդարանական հանձնաժողովի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, ինչպես նաեւ տարբեր հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ:

Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հաստատությունում անցկացված մշակութային միջոցառման նպատակն էր՝ նկարչության միջոցով ազատությունից զրկվածներին փոխանցել լավատեսություն, ուժ եւ հավատ: 
  
Հայտնի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կազմակերպել է միաժամանակյա նկարչության սեանս. Աշոտ Թադեւոսյանը նկարել է դատապարտյալ կանանց, իսկ դատապարտյալ կանայք՝ Աշոտ Թադեւոսյանին: Այդ ամենն ուղեկցվել է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի գեղեցիկ կատարմամբ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփել են մրցույթի արդյունքները եւ լավագույն նկարների հեղինակ կանայք պարգեւատրվել են մրցանակներով, որոնք հանձնել են Աշոտ Թադեւոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: 
  
Հանձնաժողովի եւ համահայկական հիմնադրամի հաջորդ միջոցառումը տեղի կունենա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...