Տպել
05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Ողջունելով Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների  մասին՝ ԱԺ փոխնախագահն արժեւորել է բարեկամական խմբերի դերը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կձեւավորվեն բարեկամական խմբեր:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ  Գվատեմալայի  Հանրապետության պաշտոնական պատվիրակության առաջին, պատմական այցն է Հայաստան: Նրա համոզմամբ՝ բավականին լավ առիթ է ընձեռնված ծանոթանալու եւ բազմաբնույթ համագործակցություն ծավալելու Հայաստանի հետ:

Լենա Նազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Քննարկվել են տնտեսական կապերին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:

Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի միջեւ բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության մասին»  համաձայնագիր:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...