Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին բարեգործական հիմունքներով փոխանցվել է տասը համակարգիչ:
Նորագույն համակարգիչներն, ըստ պատգամավորի, կնպաստեն դպրոցում ուսուցման ընթացքն ավելի արդյունավետ դարձնելուն:
Հայաստանի կրթական ոլորտի զարգացման հարցում իր ներդրումն է ունեցել ամերիկահայ Մայքլ Խեքոյանն, ով Միացյալ Նահանգների Նյու-Յորք քաղաքում գտնվող «Computuners» համակարգիչների խանութ-սրահի տնօրենն է: Նա Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերել 20 «HP» դյուրակիր համակարգիչ՝ գյուղական համայնքների դպրոցների համակարգչային դասասենյակները վերազինելու նպատակով:
Նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերել «Դե Ժպտա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն արդեն հնգական համակարգիչ է փոխանցել Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ Գեղարդ գյուղերի միջնակարգ դպրոցներին: Հասարակական կազմակերպությունն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ համակարգիչների հերթական փոխանցման միջոցառմանը:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...