Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության հետ նոյեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:
Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ցավով նշել է, որ Արցախի Ազգային ժողովը ներկայացված չէ միջազգային կառույցներում եւ այդ համատեքստում կարեւորել է փոխգործակցությունն այս ուղղությամբ: Մասնավորապես` մտքեր են փոխանակվել միջկուսակցական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Արցախյան հարցը միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է եւ համատեղ աշխատանքը կլինի շատ օգտակար: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որտեղ քննարկվելու է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցը, որն անմիջականորեն առնչվում է նաեւ Արցախին: Նա հավելել է, որ Վեհաժողովում ներկայացվող իր զեկույցի պատրաստմանն օգնել են արցախցի գործընկերները:
Հյուրերը կարեւորել են երկկողմ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Նրանք նշել են, որ կա անհրաժեշտություն` մշակելու եւ ստորագրելու երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության նոր համաձայնագիր: Առաջարկ է հնչել Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացնել տարին ոչ թե երկու, այլ չորս անգամ:
Գումարվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, պայմանավորված է 2020թ- հունվար...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջար...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին
ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին հրավիրած նիստում դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախ...
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոս...
Քննարկվել են հայ-իրանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի է ունեցել քննարկում «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը, Ռուբիկ Ստեփանյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչ...
Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարա...
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների հետ: Խորհրդարանականները քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրու...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
Գյումրի քաղաքի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը: Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներո...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...