Տպել
01.06.2005
Կարեւորվեցին հայաստանյան բարեփոխումները

Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմենին:

Նրա խնդրանքով Աժ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական, օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ գործնական ու հետեւողական պայքարի, տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի դիրքորոշումների եւ հարեւանների հետ հարաբերությունների մասին: Խորհրդարանի նախագահը նշեց, որ այդ գործընթացների հաջողության համար կարեւոր է ԱՄՆ-ի աջակցությունը եւ շնորհակալություն հայտնեց` անկախության տարիներին` ցույց տված բարոյական ու 1,5 միլիարդ դոլար ֆինանսական օգնության համար:

Պարոն Քոլմենը պատրաստակամություն հայտնեց աջակցել ԱՄՆ-ի սենատի հետ միջխորհրդարանական կապերին եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը` կարեւորելով այդ ընթացքում բարեփոխումները եւ այդ բարեփոխումները կատարելու համարձակությունն ու հետեւողականությունը: Սենատորը նշեց հայկական սփյուռքի կարեւոր դերը` հայերի ձայնը լսելի ԱՄՆ-ի իշխանությունների համար դարձնելու գործընթացներում: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է ակտիվորեն ընդգրկված լինի տարածաշրջանային բոլոր զարգացումներում: Հաջողությամբ կատարելով իր բարեփոխումները` Հայաստանը հույս ու վստահություն կներշնչի համաշխարհային հանրությանը, արդյունքում ամրապնդելով իր քաղաքական ու տնտեսական դիրքերը:Իսկ այդ գործընթացներում, սենատորի կարծիքով, շատ կարեւոր է խորհրդարանի դերը` իբրեւ բարեփոխումների օրենսդրական հիմքեր ստեղծող կառույցի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:


01.06.2005
Քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում համագործակցության հարցեր
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպմանը մասնակցում էր ԱՊՀ ՄԽՎ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը:Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին  ներկայացրեց ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո կատարված աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի...

01.06.2005
Իսպանիայի նորանշանակ դեսպանը Ազգային ժողովում
Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավյեր Էլորսա Կավենգտին:Պարոն Կավենգտը խորհրդարանի նախագահին հաղորդեց, որ իսպանահայկական հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում կնշանակվի Իսպանիայի պատվո հյուպատոս եւ կբա...