Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Մաթեւոս Ասատրյանն ամփոփել են Ռուսաստանի Դաշնության Դոնի-Ռոստով քաղաքում հոկտեմբերի 17-20-ն անցկացված՝ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքները:
Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունը մասնակցել է Նոր Նախիջեւանի հայկական համայնքի ձեւավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին, ներկա գտնվել Մարտիրոս Սարյանի հիմնադրած թանգարանում կայացած՝ Հակին Ավանեսովի 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության ներկայացմանը:
Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել համայնքային կառույցների, տեղական իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Դոնի-Ռոստովում թատերական բեմադրություններով հանդես կգան Հայաստանից մեկնած թատերախմբերը:
Պատգամավորը նշել է, որ հայ խորհրդարանականները եղել են նաեւ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող՝ Սուրբ Խաչ եկեղեցում, որը Դոնի Ռոստովում պահպանված ամենահին կառույցն է: Սուրբ Խաչ եկեղեցում են գտնվում հայ գրողներ՝ Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի շիրիմները: Նարեկ Մկրտչյանի հավաստմամբ՝ եկեղեցին վերանորոգման աշխատանքների կարիք ունի, որի համար կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Ըստ բանախոսի՝ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել նաեւ Դոնի-Ռոստովի հայ համայնքի երիտասարդների հետ:
Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների՝ լեզվի, կրթության եւ մշակույթի պահպանմանն առնչվող խնդիրներին:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...