ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, խմբի անդամներ Նորա Առուստամյանը, Հայկ Կոնջորյանն ու Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեի հետ:
Անուշ Բեղլոյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական, միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը: Նա ընդգծել է տարբեր միջազգային կառույցներում՝ այդ թվում ԵԱՀԿ-ում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը: Դեսպանն այդ առնչությամբ հայտնել է իր գոհունակությունը, կարեւորել գործակցության շարունակականությունը: Նա պատրաստակամություն է հայտնել պահպանել ու շարունակել տարիների ընթացքում ձեռքբերված բարեկամական ավանդույթներն, ինչպես նաեւ աջակցել մի շարք ոլորտներում, ՏՏ բնագավառում երկուստեք գործակցությանը:
Բարեկամական խմբի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է, որ վերջերս Վիլնյուս այցի ընթացքում ծանոթացել են հանրային գնումների վերահսկողության բնագավառում լիտվական փորձին եւ ցանկություն հայտնել այն ներդնել մեր երկրում: Արտակարգ եւ լիազոր դեսպանը դրական է արձագանքել:
Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր. պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում երկուստեք բարեկամական խմբերի հանդիպումների վերաբերյալ: Նշվել է, որ համագործակցությունը լինելու է նպատակային ու շարունակական:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...