Տպել
04.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է  նախօրեին  հրավիրված հերթական նիստի աշխատանքը:

Հանձնաժողովականները ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ  քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքումե փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փոփոխություն կատարելու հրատապությունը պայմանավորված է արդի հիմնախնդիրներով՝ սնանկության եւ ընդհանուր իրավասության դատարանների միջեւ մասնագիտացված դատարանի ենթակայությանը վերապահված քաղաքացիական գործերի բաշխման չափորոշիչները սահմանելու,  ենթակայության հետ կապված հարցերի շուրջ դատարանների միջեւ առաջացած տարաբնույթ մեկնաբանություններին արագ ու արդյունավետ լուծում տալու անհրաժեշտությամբ, ինչը բխում է քաղաքացիական դատավարության սկզբունքային նորմերից եւ արդարադատության արդյունավետության շահերից:

Հարցի առնչությամբ ՀՀ կառավարությունը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք ընդունելի են հեղինակների կողմից:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրինագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում՝ հարցն առավել խորքային ուսումնասիրելու համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «երկու» բառը փոխարինել «երեք»-ով:

Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորումները, ըստ հիմնական զեկուցողի, միտված են օտարերկրացի դատապարտյալների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությանն ու խոչընդոտները վերացնելուն:

Նշյալ օրենքում ՀՀ կառավարության հեղինակած մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է սահմանել օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը ոչ միայն ՀՀ-ում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության, այլ նաեւ օտարեկրացիների կողմից Հայաստանում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու վերաբերյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: Հնարավորություն կստեղծվի քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննարկել գրավոր ընթացակարգով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովը քննարկել է հաջորդիվ:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ էդմոն Մարուքյանը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն եւ այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին»  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծով առաջարկվում է սահմանել այլընտրանքային պատժամիջոցներ (տուգանք, կալանք կամ ազատազրկում) նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու համար:  Տուգանքը կիրառել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը, դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ներկայացված օրինագծերին? նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից երեք տարի ժամկետով, չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք օրինագծերի քննարկումը հետաձգել է մինչեւ 2 ամիս ժամկետով:

Հանձնաժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին:


13.05.2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն.  ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակութ...

13.05.2024
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ
Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տ...

13.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ ...

13.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվ...

13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...