Տպել
02.07.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 45-րդ նստաշրջանին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 4-10-ը ներառյալ Աբիջան (Կոտ դ Իվուար) կգործուղվեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը: