Տպել
24.06.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը
1 / 8

ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու խմբի անդամները հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ:

Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել Վիետնամի հետ տարբեր ոլորտներում գործակցությունը՝ շեշտադրելով  հատկապես կրթության բնագավառը:  Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանում են նաեւ վիետնամցի ուսանողներ: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Առաջնահերթ է համարվել ՀՀ-ում Վիետնամի դեսպանության բացումը:

Նգույեն Ման Թիենը վստահություն է հայտնել, որ  այցը Հայաստանի Ազգային ժողով ուղենիշ կհանդիսանա հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի մեկնարկի  համար: Պատմելով իր երկրի տնտեսական հաջողությունների մասին՝ նա կարեւորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում գործակցությունը եւ նշել, որ  Վիետնամն այսօր սուրճի եւ բրնձի արտահանման գծով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 3 մլն դոլար եւ կա հնարավորություն՝ տարբեր տեսակի ապրանքներ արտահանելու եւ ներմուծելու: Պատվիրակության անդամները տպավորված են հատկապես Հայաստանի անուշահամ մրգերով, աղանդերով եւ երկրի տեսարժան վայրերով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշելով, որ երկկողմ  համագործակցելու ցանկություն եւ ներուժ կա, հույս է հայտնել որ աշխատանքներում կլինեն հաջողություններ:


29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...