Տպել
17.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 19-25-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Տարածաշրջանային անվտանգության քաղաքական-ռազմական ասպեկտների եւ վարքագծի կանոնների վերաբերյալ» սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 19-25-ը ներառյալ Լառնակա (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: