Տպել
08.05.2019
Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ:

Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետեւել հերթական նիստի աշխատանքին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց:

Այնուհետեւ խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը, մաղթել քաջառողջություն:

«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջեւ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թեւոսյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Հյուրերի անունից շնորհակալական խոսք է ասել Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Մասնակիցներին հանձնվել են հուշանվերներ:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...