Տպել
03.05.2019
«Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք». Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի ալ-Սայեղին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի բացման կապակցությամբ` նշելով, որ այն նպաստավոր հարթակ է երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման, միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման եւ համագործակցության հետագա ընդլայնման համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մեծ ներուժը, որ առկա է հայ-էմիրաթական հարաբերությունների տարբեր բնագավառներում` տնտեսական, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակույթի, գիտության ու կրթության ուղղություններով, քաղաքական հարթությունում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների շուկաներ:

«Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները եւ պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»,-նշել է Ազգային ժողովի նախագահը:

Քաղաքական երկխոսության համատեքստում նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը` առանձնահատուկ նշելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան` քննարկելու երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ահմադ Ալի ալ-Սայեղը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին, եւ այդ հարթակը վկայությունն է այն մեծ հետաքրքրվածության, որ ունի իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդգծելով ձեւավորված երկկողմ բարեկամական կապերը` նա ԱՄԷ ղեկավարության անունից հավաստիացրել է, որ պատրաստակամ են զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, հումանիտար: Պետնախարարը կարեւորել է նաեւ միջազգային ամենատարբեր հարթակներում համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի: «Ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ երկու բարեկամ ժողովուրդների մոտ առկա է հարաբերությունների հետագա զարգացման մեծ կամք, ինչն արդյունավետ փոխգործակցության գրավականն է»,- նշել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի ու փոխադարձ այցելությունների աշխուժացումը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...