Տպել
22.04.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

«Կայուն պարենային համակարգ եւ սնուցման կառավարում՝ հանուն առողջ սննդակարգի» տարածաշրջանային գիտաժողովին, ինչպես նաեւ սնուցման կարողությունների տարածաշրջանային զարգացման եւ գործընկերության հարթակի 2-րդ ժողովին մասնակցելու համար 2019 թ. ապրիլի 23-27-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ խաղաղության հետազոտության ինստիտուտի հրավերով «Նոր աշխարհակարգ, Եվրոպայի ինքնադրսեւորման մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 25-27-ը ներառյալ Բադ Նաուհայմ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը: