Տպել
09.04.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 9-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն անփոփոխ է, քանի որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում չեն ստացվել առաջարկներ:

Փաթեթով նախատեսվում է Ազգային ժողովի կողմից Տնտեսական մրցակցության հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետ սահմանել մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը: Փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ. այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ օրը:

Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս չէր փոփոխվել: Կատարված լրացման համաձայն՝ հայաստանյան տոնացույցը կավելանա մեկ տոնական օրով եւ ապրիլի վերջին շաբաթ օրը կտոնվի ՀՀ քաղաքացու օրը: Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված նախագիծն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ օրը:

Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ այն երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվում նույնությամբ, քանի որ առաջարկներ չեն ստացվել: Նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է եւ ուղղված է տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...