Տպել
26.04.2005
Կքննարկվի հարցերի լայն շրջանակ

Ապրիլի 26 -ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեին:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին ապրիլի 28-29-ը Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի Վրաստան կատարելիք առաջին պաշտոնական այցի մանրամասները: ԱԺ նախագահը նշեց, որ այցի ընթացքում կքննարկվեն հարցերի լայն շրջանակ եւ համոզմունք հայտնեց, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը եւ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում առանձնացնելով հայ-վրացական  միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Նշվեց տնտեսության,   գիտակրթական եւ  մշակութային ոլորտներում  համագործակցության զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: