Տպել
29.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է դռնփակ քննարկում
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 29-ին կայացել է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Քննարկումն ընթացել է դռնփակ ընթացակարգով:

Քննարկվել են կոռուպցիոն տարբեր գործերի բացահայտման արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարներին, հանրային հետաքրքրություն եւ հնչեղություն ունեցող քրեական գործերի բացահայտմանը, ինչպես նաեւ դատախազության եւ առհասարակ իրավական համակարգում բարեփոխումների խնդրին վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել մարտիմեկյան եւ մի շարք այլ գործերի քննությանը:

Գլխավոր դատախազը ներկայացրել է տեղեկություններ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործընթացում առկա բացահայտումների, ինչպես նաեւ Ամուլսարի գործի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել գլխավոր դատախազին ինչպես կոնկրետ գործերի, նախկին տարբեր պաշտոնյաների անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալների, այնպես էլ դատախազական համակարգի հանդեպ հանրային վստահությունը մեծացնող միջոցառումների ու խնդիրների վերաբերյալ: