ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 26-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստերի աշխատանքին:
Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Աշակերտները խմբակցության ղեկավարին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաեւ գործազրկության վերացմանը, տնտեսության զարգացմանը, արտագաղթին վերաբերող խնդիրներին:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում պատգամավորը դպրոցականներին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով, լինել պահանջատեր եւ լավ սովորել, ընդգծելով, որ երկրի զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
Ճեպազրույցի հրավեր
Մարտի 27-ին` ժամը 13:15-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի ճեպազրույցը: ...
Արարատ Միրզոյանն ընդունել է մեր երկրում Կուբայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի հայ-կ...
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի որոշմամբ՝ նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությու...
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսը՝ Կառավարության կառուցվածքի իրենց հեղինակած տարբերակի վերաբերյալ: ...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 27.03.2019, Ժամը 09:00, 314 սենյակ: ...