Տպել
06.03.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով  «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի  արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանն  իրենց տեսակետներն են հայտնել Հայաստանում երբեւէ իրականացված ընտրական գործընթացների վերաբերյալ եւ  կարեւորել  ազատ ու  արդար ընտրությունների անցկացումը՝ դրանում  ընդգծելով  քաղաքական կամքի առկայությունը: Պատգամավորները նաեւ անհրաժեշտ են համարել բարեփոխել  ընտրական օրենսդրությունը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ նշել, որ ազատ, արդար, օրինական եւ ժողովրդավարական ընտրություններն են այն  հիմքն ու պայմանները, առանց  որոնց  հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն այնպես, ինչպես հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց կենսական օդ ու ջրի:

Անդրադառնալով տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝  ԱԺ նախագահը շեշտել է, որ անցկացվել են իրապես ազատ, արդար եւ ժողովրդավարական  ընտրություններ, ինչի  մասին վկայել են ամենաբծախնդիր  միջազգային կազմակերպությունները: «Կարծում եմ, որ պետք է բոլոր՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական  քաղաքական  ուժերը,  հասարակությունը պայմանավորվեն եւ վերահաստատեն՝ այսուհետ ունենալու  բացառապես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Նշելով ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման գործում քաղաքական կամքի առկայության կարեւորությունը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ միայն դա բավարար պայման չէ. անհրաժեշտ է նաեւ բարեփոխել  Ընտրական օրենսգիրքը:

ԱԺ  նախագահը  հանդես է եկել հայտարարությամբ եւ քաղաքական ուժերին հրավիրել  համագործակցության՝ միասին աշխատելու եւ բարելավելու Հայաստանի ընտրական օրենսդրությունը:

Եզրափակիչ  ելույթում  ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին, տվել պարզաբանումներ:  Նա փաստել է, որ ազատ, արդար եւ թափանցիկ են եղել ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԿԸՀ  հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ  պարտադիր  զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջին ընթերցմամբ քննարկումից հետո փոփոխություններ չեն եղել:

Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ  ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված  «Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ՝  «Սահմանված կարգի խախտմամբ  պարտադիր  զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...