Տպել
11.02.2019
ԵԱՀԿ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնի պատվիրակության անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցեր
1 / 3

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնի անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը հույս է հայտնել, որ կառույցների հետ երկարատեւ աշխատանքի պատմություն ունեցող համագործակցությունն այսուհետ եւս գործնական հարթությունում կշարունակվի:

Հանձնաժողովի նախագահը պատվիրակությանը ներկայացրել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական, ինչպես նաեւ սահմանադրանական փոփոխությունները, որի արդյունքում մեր երկիրն անցել է խորհրդարանական կառավարման: Այս համատեքստում նա նշել է, որ անհրաժեշտություն կա մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել՝ արդյունավետ իրականացնելու համար խորհրդարանական վերահսկողության գործառույթը գործադիրի՝ մասնավորապես ուժային կառույցների նկատմամբ: Այս խնդրում Անդրանիկ Քոչարյանը կարեւոր է համարել հանձնաժողովի աշխատանքներում որակյալ եւ պատրաստված փորձագետների ներգրավումը, ինչին, ըստ նրա, կարող են աջակցել եւ՛ ԵԱՀԿ-ն, եւ՛ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնը:

«Շատ լավ ծանոթ լինելով ոլորտի կնճիռներին՝ կցանկանայինք ձեւավորել խորհրդարանական վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ուժային կառույցներին կարողանանք այնպես վերահսկել, որ դրանք գործեն միայն օրենքի շրջանակներում եւ մարդու իրավունքների որեւէ ոտնահարում պարզապես դառնա անցյալի հուշ»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել թե՛ փորձագետների վերապատրաստման, թե՛ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների տեղայնացման գործում: Կարեւորելով հանձնաժողովի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը` կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեւավորել աշխատանքային օրակարգ, ինչպես նաեւ ստորագրել համագործակցության նոր հուշագիր:


03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...