Տպել
08.02.2019
«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բարեկամության խմբերի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով». Ռուբեն Ռուբինյան
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին:

Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի նորընտիր օրենսդիր մարմինների գործունեությունը կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու համար:

Իր հերթին Ալ Զուբեյդին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում համակարգող դերակատարում եւ պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ առկա համագործակցության զարգացման ներուժին, կարեւորել էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ հնարավոր ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Քննարկվել է նաեւ երկու երկրների խորհրդարաններում առկա միջխորհրդարանական բարեկամության խմբերի ավելի նպատակային համագործակցության կարեւորությունը:

«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բոլոր բարեկամության խմբերի՝ ներառյալ Հայաստան-Իրաք միջխորհրդարանական բարեկամության խմբի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի խորհրդարաններն իրենց նպաստը կբերեն երկու երկրների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների հնարավորինս արագ կյանքի կոչմանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...