Տպել
15.01.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կենսագրությունը
1 / 1

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

1999թ. Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է: 1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ: 2012թ.՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ:

2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

02.12.2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 26.10.2012-01.04.2015թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 15-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010թ., «Ազատագրում» ՀԿ), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Հայրենիք եւ հավատ» (2013թ., ԼՂՀ), «Հայրենիքի պաշտպանության համար» (2013թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգեւ հատուկ հուշամեդալով (2013թ.), Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.): Ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ (2013թ.): Արժանացել է մի շարք պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Երեք տասնյակից ավելի ծրագրերի եւ գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...