ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, առաջին ընթերցումով քննարկվել է «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը:
Հարակից զեկույցում Ռուստամ Մախմուդյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջարկին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը կարծիք է հայտնել, որ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ Սահմանադրությամբ եւ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածում այս հարցի առնչությամբ հստակ կարգավորում նախատեսված է: Գործադիրն առաջարկում է օրենսգրքի 11-րդ հոդվածը թողնել անփոփոխ:
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարեւորել է օրենսգրքում իրավական անորոշությունը բացառող դրույթի ամրագրումը, քանի որ կարգավորումն առնչվում է ազգային անվտանգությանը:
Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է կառավարությանը վերանայել դիրքորոշումը:
Քվեարկության արդյունքում չի ընդունվել կառավարության՝ օրենսգրքի 11-րդ հոդվածն անփոփոխ թողնելու առաջարկը: Հեղինակի նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քվորումի բացակայության պատճառով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը չեն կայացել:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...