Տպել
05.04.2005
Հանդիպում ուսանողների հետ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն ապրիլի 5-ին այցելեց Կովկասում տարածաշրջանային եվրոպական ակադեմիաեւ հանդիպեց ակադեմիայի եւ ֆրանսիական համալսարանի ուսանողների ու դասախոսական անձնակազմի հետ:Պարոն Հերման դե Կրոոն ասաց, որ իր երկրի համար կարեւոր է բոլոր պետությունների հետ ունենալ լավ հարաբերություններ, իսկ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մի շարք ոլորտներում հաստատել համագործակցության լուրջ հիմքեր: Պարոն դե Կրոոն նշեց, որ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատը որդեգրել է խորհրդարանական դիվանագիտության քաղաքականությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահը ողջունեց այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է հատկապես կրթության ոլորտում տարածաշրջանում առաջատար դիրք գրավել:

Պատասխանելով ուսանողներից մեկի այնհարցին, թե որքանո՞վ է հնարավոր Բելգիայի բարձրագույնուսումնական հաստատություններում կազմակերպել հայ ուսանողների վերապատրաստումը, պարոն Հերման դե Կրոոն ասաց, որ դա միանգամայն հնարավոր է, առավել եւս, որ Հայաստանը միացել է Բոլոնիայի գործընթացին, ինչը ենթադրում է միասնական եվրոպական կրթական դաշտ: «Մենք որոշել ենք զարգացնելնոր հարեւանության ծրագիրը»-ավելացրեց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր Հերման դե Կրոոյի դիրքորոշումը համընդհանուր եվրոպական Սահմանադրության վերաբերյալ:«27 երկրներից մի քանիսի ղեկավարները համարում են, որ դա այնքան լուրջ փաստաթուղթ է, որ հարկ է իմանալ յուրաքանչյուր քաղաքացու տեսակետը, հետեւաբար գործընթացը պահանջում է երկար ժամանակ: Ինչպիսին էլ լինեն մոտեցումները, փաստաթուղթը հիմնարար է ու խիստ կարեւոր»,-ասաց պարոն Հերման դե Կրոոն:

Վերջում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ինքը կմեկնի Վրաստան,այնտեղից էլ` Ադրբեջան, տարածաշրջանի մասին փորձելով կազմել լիարժեք պատկերացում:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...