Տպել
27.10.2018
Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
1 / 10

Հոկտեմբերի 27-ին  լրանում է 1999 թ-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 19-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ ու լրագրողներ ծաղիկներ են դրել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:

Նույն օրը ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ զոհերի հիշատակը հարգել եւ հուշաքարի մոտ ծաղիկներ են խոնարհել նաեւ պատանի ու երիտասարդ երկրապահները:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...