Տպել
04.10.2018
Քննարկվել է «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցը
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ պատրաստած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցի քննարկում:

Ներկայացված արդյունքները հիմնված են 2012-2015 թթ. պետական եւ համայնքային բյուջետային ծախսերի տվյալների վերլուծության վրա: Հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը գնահատելու երեխաներին ուղղված բյուջետային հատկացումների ընդհանուր չափը եւ կառուցվածքը, ինչպես նաեւ առկա քաղաքականության բացերն ու խոչընդոտները, խթանել երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ծախսերի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը:

Յունիսեֆ-ի արգենտինյան գրասենյակի եւ Արգենտինայի կառավարության ներկայացուցիչները հայ խորհրդարանականների հետ խոսել են հանրային քաղաքականության ոլորտում առաջնային համարվող երեխաներին ուղղվող ծախսերի եւ դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին: Հյուրերը կիսվել են ոլորտում ունեցած փորձով: Շահառուների համար ծախսերի հասանելիության տեսանկյունից կարեւորվել է բյուջետային թափանցիկության ապահովումը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգին անցնելու գործընթացին` նշելով, որ այն մեր երկրի համար կապահովի առաջընթաց զարգացում: Ըստ Հակոբ Հակոբյանի` ցանկացած պետության ապագայի համար ամենամեծ ներդրումը երեխաներին ուղղված  ծախսերն են:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...