Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի
նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:
Հիմնավորելով անհրաժեշտությունը՝ Գագիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի կազմում ստեղծել հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, ինչը միաձայն ընդունվել է:
Որոշվել է հետաձգել նորաստեղծ ենթահանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկատվություն է հաղորդել ԱԺ պատվիրակության Ուելս եւ Շոտլանդիա կատարած գործուղման վերաբերյալ:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ: Գործադիրն առաջարկում է սահմանել, որ հայտատուն պետական տուրքը կարող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ամրագրված մեկ աշխատանքային օրվա փոխարեն: Նախարարը նշել է, որ առաջարկների հիման վրա նախագիծը կլրամշակվի:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:
Խորհրդարանական լսումներ Սեւանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պատասխանա...
Հայտարարություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման եւ կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ: Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կի...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպած՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: ...