Տպել
28.03.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել: Ի պատասխան Աժ նախագահի շնորհավորական ուղերձի` Կոնդոլիզա Ռայսը պատասխանել է.  «Իմ մտադրությունն է աշխատել հանուն ապագայի, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն եւ ազատություն բոլորի համար: Մարտահրավերները բազմաթիվ են եւ առջեւում շատ աշխատանք կա անելու»:

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին բարեմաղթանքների  համար եւ կարեւորել աշխատանքը` հատկապես ապագայում նշված բարեփոխումները կատարելու տեսանկյունից: