Տպել
25.09.2018
Բյուջետային գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ԱԺ-ում
1 / 3

ԱՄՆ Հավայ նահանգի Սենատի անդամ, Սենատի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Դոնովան Դելա Քրուզը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի աշխատակիցների համար սեպտեմբերի 25-ին անցկացրել է դասընթաց՝ բյուջետային գործընթացի վերաբերյալ:

Սենատորը մանրամասնել է ԱՄՆ Հավայ նահանգի օրենսդիր եւ գործադիր մարմինների կառուցվածքն ու աշխատակարգը, նահանգային բյուջեի ձեւավորման, դրանում փոփոխություններ կատարելու եւ հաստատելու ընթացակարգերը: Նա տեղեկացրել է, որ նահանգի տարեկան բյուջեն մոտ 7,5 մլրդ ԱՄՆ դոլար է, որից մոտ 1 մլրդը հատկացվում է կապիտալ ծախսերին:

Դոնովան Դելա Քրուզը պարզաբանել է, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքը Հավայում պատկանում է Սենատի անդամներին եւ հիմնականում օրենսդիրներն են որոշում, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն տվյալ բյուջետային տարում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ծրագրերը ֆինանսավորվում են մեկ, երբեմն՝ երկու տարով եւ շարունակվում են, եթե հաստատվում է դրանց արդյունավետությունը:

ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանը անդրադարձել է ՀՀ բյուջետային գործընթացին, նշել պետական բյուջեի կազմման, մշակման, քննարկման եւ հաստատման մեխանիզմները: Գրասենյակի ղեկավարը ներկայացրել է նաեւ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ու վերահսկողության կարգերը:

Սենատորի այցը Հայաստան կազմակերպվել է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...