Տպել
29.08.2018
Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 29-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն առաջարկել է մեծացնել ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրությունը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Որոշվել է թեմայի շրջանակում առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ: