Տպել
18.03.2005
Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի մամլո ասուլիսը

ԱԺ չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրը` մարտի 18-ին խորհրդարանումկայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքների մասին լրագրողներին տեղեկացրեցԱժգիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ  Հրանուշ Հակոբյանը:

Հինգերորդ նստաշրջանի օրակարգում առաջարկվում է ընդգրկել 12 հարց, մարտի 21-24-ի հերթական չորսօրյայի օրակարգում` 39 հարցեւ միջազգային 10 պայմանագիր: Չորսօրյայի օրակարգի նախագծում ընդգրկված օրինագծերից 6-ը եւեւպայմանագրերից 3-ը պատրաստ ենքվեարկության դնելու համար:

Հանձնաժողովի նախագահը լրագրողների ուշադրությունը հրավիրեցպատգամավորների եւգործադիր իշխանության հեղինակած մի քանի օրենսդրական նախաձեռնություններիվրա: Մասնավորապես, Հրանուշ Հակոբյաննառաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում` փետրվարի 21-ը հռչակելով մայրենի լեզվի տոն: Նա պարզաբանեց, որ ընտրվել է այդ օրը, քանի որ այն արդեն իսկ ՄԱԿ-ի կողմից եւ միջազգայնորեն նշվում է որպես մայրենիի օր: Նա նաեւ առաջարկում է օրակարգում ընդգրկել«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում լրացումներ կատարելումասին» նախագիծը: Հանձնաժողովի նախագահը կարեւորում է «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին»` կառավարությաններկայացրած օրենքի նախագիծը, որըկրթական բարեփոխումների բաղկացուցիչ մասն է կազմում եւ, ի թիվս այլ օրենքների,հետագայում հիմք կհանդիսանա կրթական օրենսգրքի ստեղծման համար: «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխության առաջարկով գործադիրը կրկին կրթության խնդրին է անդրադառնում: Այս դեպքում պետությունը պարտավորվում է խուլ եւ կույր երեխաներին անվճար ապահովել դասագրքերով:

Չորսօրյայի օրակարգի նախագծում տեղ է գտել նաեւ կոալիցիայի հեղինակած` «Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության մասին» օրինագիծը: Այն ամրագրում էբազմազավակընտանիքներին պետականորեն աջակցելու քաղաքականությունը, սրանով փորձ է արվում խրախուսել բնակչության աճը:

Տկն. Հակոբյանի ներկայացմամբ, չորսօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին առնչվող նախագծեր:

Չորսօրյայի ընթացքում նախատեսվում է խորհրդարանականներին ներկայացնել«ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. գործունեության մասին» եւ «ՀՀ հանրային ռադիոհեռուստաընկերության խորհրդի 2004 թ. գործունեության մասին»հաղորդումները: