Տպել
19.03.2005
Միջհամայնքային համագործակցությունը երկու երկրների փոխհարաբերություններին նոր լիցք կհաղորդի

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀ Աժ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի` մարտի 19-ին հրավիրած համատեղ ասուլիսում ամփոփվեցին վերջինիս պաշտոնական այցի արդյունքները:

Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները խոսեցին ձեռքբերված պայմանավորվածությունների եւ համագործակցության հետագա ծրագրերի մասին:

Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց համագործակցության հիմնական ուղղությունները: Նախ` ծրագրվում է Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում  ակտիվացնել փոխգործակցությունը` բարեկամության խմբի գործունեությունը նոր դաշտ տեղափոխելով: Նշվեց, որ հաջորդ տարի տեղի կունենան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր. նախ` Մինսկում, հետո Երեւանում: Աժ նախագահը տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել միջհամայնքային համագործակցության խնդրին եւ ստորագրվել է միջռեգիոնալ համագործակցության համաձայնագրի արձանագրություն: Նախատեսվում է համագործակցություն Մինսկի եւ Սյունիքի մարզերի, ինչպես նաեւ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ:  Անդրադառնալով Բելառուսում բնակվող հայկական համայնքի թեմային` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ միջռեգիոնալ համագործակցության շրջանակներում նրանք կարեւոր մասնակցություն կունենան: Իսկ տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով պրն. Կոնոպլյովը խորհրդարանումհանդիպել է հայ գործարարների հետ: Մայիսին Մինսկում տեղի է ունենալու գործարարների համաժողով, որտեղ ներկա կլինեն 35-ից ավելի հայ գործարարներ եւ կներկայացնեն հայկական ապրանքատեսակներ մշտապես գործող ցուցահանդեսով: Հայ ձեռներեցներն այսօր արդեն իսկ համագործակցում են բելառուս գործընկերների հետծանր արդյունաբերության, դեղագործության բնագավառներում, հեռանկարում էնոր տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւտրակտորների ու հեռուստացույցների արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Արթուր Բաղդասարյանի կանխատեսումներով, այս ծրագրերի իրականացման դեպքում մեր երկրում նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծվի: Այցի շրջանակներում քննարկվել է նաեւ մշակութային համագործակցությունը աշխուժացնելու հարցը. 2005 թ. Հայաստանում կկազմակերպվեն բելառուսական մշակույթի օրեր: Հանդիպումների ընթացքում խոսվել է նաեւ օրենսդրական դաշտը ներդաշնակեցնելու մասին:

Վլադիմիր Կոնոպլյովը հաջողված է համարում այս այցելությունը, բնորոշում այն հագեցածեւգտնում, որ այցինպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Նա լրագրողներին տեղեկացրեց թե Ազգային ժողովում, ՀՀ նախագահի ու վարչապետի, ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումների մասին:Ներկայացուցիչների պալատի նախագահը նույնպես գտնում է, որ միջհամայնքային համագործակցությունը երկու երկրների փոխհարաբերություններին նոր լիցք կհաղորդի` նպաստելով տնտեսական կապերի ամրապնդմանը եւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: «Կլինի տնտեսություն, կլինի եւ մնացածը»,- հայտարարեց բարձրաստիճան հյուրը:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Խոսելով տարբեր միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության մասին` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել բելառուս խորհրդարանականներին: Վլադիմիր Կոնոպլյովն էլ իր հերթին նշեց, որ ԵԽ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում իրենքմշտապես էական աջակցություն են ստացել հայկական կողմից: Նա հայտարարեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական տարաձայնություններ չկան, եւ ինչպես անցյալում, հետագայում նույնպես հանդես կգանորպես բարեկամ երկրներ:

Խոսելով ԱՊՀ շրջանակներում համագործակցության մասին` բելառուս խորհրդարանականը կարծիք հայտնեց, որ այսօր անհրաժեշտություն է լինել միասին:Անցյալ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության առիթով բելառուս պաշտոնյան հայտնեց իր ցավակցությունը` նշելով, որ իրենց խորհրդարանում դեռ չի քննարկվել այն ճանաչելու հարցը:

Պատասխանելով լրագրողի հարցին` պրն. Կոնոպլյովն անդրադարձավ Ռուսաստանի հետ ռուբլու միասնական գոտի ստեղծելու խնդրին: Նա նշեց, որ վերջերս երկու երկների վարչապետները քննարկել են այս հարցը. ռուսական կողմը կողմնակից է արագ տեմպերով հարցը լուծելուն, բելառուսական կողմըչի շտապում եւ մտադիր է այն լուծել սահմանադրական ճանապարհով: Եթե Բելառուսը ցանկություն ունի ստեղծել միասնական, ընդհանուր ռուբլու գոտի, Ռուսաստանն առավել նպատակահարմար է գտնում Մոսկվայում ստեղծել մեկ բանկ, ասում է Ներկայացուցիչների պալատի նախագահը: Այսօր Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 16 մլրդ դոլար, սակայն այդ ծավալները, ըստ պրն. Կոնոպլյովի, ավելացնելու հնարավորություն կա: Նա հավելեց, որ այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի` միություն կազմելու գործընթացըսառեցված փուլում է:

ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովը Հայաստանից հեռանում է ջերմ զգացումներով: Նա ասում է, որայստեղ իրեն դուր են եկել մարդիկ,նաեւ, որ Երեւանն օրեցօր գեղեցկանում է: