Տպել
18.03.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախ ագիծը եւ   2005թ.մարտի 21-24-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել է 12 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 39 հարց,միջազգային 10 պայմանագիր:

Ազգային ժողովի երրորդ  գումարման հինգերորդ նստաշրջանի եւ2005թ. մարտի 21-24-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում: