Տպել
29.06.2018
ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի Առնո Բաբաջանյանի ցուցահանդեսի ցուցանմուշների շնորհանդես
1 / 2

Հունիսի 28-ից հուլիսի 5-ը Հայաստանում տեղի է ունենալու «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագրով հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան երկրորդ միջպետական փառատոնը՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Փառատոնի շրջանակում առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի կոմպոզիտորի ցուցահանդեսի ցուցանմուշների շնորհանդես, որի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

Փառատոնը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների աջակցությամբ, կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ:


17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...