Տպել
17.03.2005
«Պետք է օգնել հեռավոր եւ լեռնային բնակավայրերի բնակիչներին»

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ամիր Աբդուլլահին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մուզաֆար Չուդերին եւ ծրագրերի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը:

2006 թ. ավարտվում է տասից ավելի տարիներ Հայաստանում գործող ՄԱԿ-ի ՀՊԾ-ի գործունեության ժամկետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այդ ծրագրի շարունակման ձեւերին ու միջոցներին առնչվող հարցեր:ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ամիր Աբդուլլահը նշեց, որ իր կարճատեւ այցի  ընթացքում եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, ծանոթացել է «Սնունդ աշխատանքի դիմաց» եւ «Ուսում աշխատանքի դիմաց» ծրագրերի կատարմանը: Նրա գնահատմամբ` եւս 2-3 տարի Հայաստանում ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն կա:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ծրագրի շարունակման ձեւերի շուրջ առաջարկություններին, շեշտեց, որ Հայաստանում այսօր ամենից շատ աջակցության կարիք ունեն լեռնային եւ հեռավոր բնակավայրերում, որտեղ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը մնում է ծանր: Այդ բնակավայրերում պետք է ծրագիրը շարունակել` համադրելով եւ պարզ օգնությունը, եւ զարգացման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մարզերի բնակչությանը սեփական գիտելիքներով ու միջոցներով լուծել իրենց խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում կազմակերպել ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովում` պատգամավորների հետ քննարկելու ծրագրին առնչվող խնդիրները:

Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի ՀՊԾի գործունեությունը, որի ընթացքում 75 միլիոն դոլարի օգնություն է տրամադրվել Հայաստանին, եւ կարեւորեց օգնության ծրագրերի նպատակային օգտագործումը մարզերում,դրանց հրապարակային լուսաբանումը:


17.03.2005
Ստորագրված համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն Հայաստանի եւ Բելառուսի մարզերն ու համայնքները
Մարտի 17-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանումառանձնազրույց ունեցավ Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի  նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: ՀՀ Աժ նախագահ Արթուր ...