Տպել
15.03.2005
Ասուլիս խորհրդարանում

«Պարզվում է, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը զավթել է տարածքները եւ հիմա իր գրասենյակը գրավյալ տարածքներում է գտնվում»,- մարտի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԴԿ կուսակցության նախագահ եւ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը` մեջբերելով «Լեռնամետալուրգիական ինստիտուտի» տնօրինության` իրենց ուղղած պատասխանից մի հատված:

Կառավարության որոշմամբ, ՀԴԿ-ն 1992 թ.-ից. վարձակալական հիմունքներով զբաղեցնում է Կորյունի 14 հասցեում գտնվող տարածք: 2002 թ., առանց վարձակալներին տեղյակ պահելու, շենքը սեփականաշնորհվել է: 54-55 հազար դոլարով սեփականաշնորհվել Է 4 կառույց` Կորյունի 14 հասցեում գտնվող բարձրահարկ շենքը, Դիլիջանի հանգստյան տունը, Խանջյան փողոցում տեղակայվածմասնաշենք եւ Արինբերդում գտնվող եւս մեկ շինություն` 20 հազար ք/մ ընդհանուր տարածքով: Պատգամավորն անհեթեթ է համարում ոչ միայն այս շինությունների սեփականաշնորհման գինը, այլ իրենց տրված պատասխաննայն մասին, թե «մասնավորեցված օբյեկտը ոչ թե սեփականության իրավունքով «Լեռնամետալուրգիական ինստիտուտ» ՓԲԸ-ն պատկանողանշարժ գույքն է, այլ բաժնետոմսերը»:Կառավարության որոշմամբ, «Մաքուր երկաթի գործարանի» եւ «Լեռնամետալուրգիական ինստիտուտին» վաճառվել է 30-ական տոկոս բաժնետոմս. հետագայում«Մաքուր երկաթի գործարանը» իր բաժնեմասը վաճառել է «Լեռնամետալուրգիական ինստիտուտին»:

Արդյունքում` կուսակցությանն առաջարկվել է ազատել նշված տարածքը, ինչը եւ հարուցել է դ ժգոհություն: Արամ Գ. Սարգսյանը հավաստում է, որ վերոնշյալ հաստատությունների սեփականաշնորհումը կատարվել է խախտումներով եւ իրենք հետամուտ են լինելու դրանց բացահայտմանը: Այս նպատակով պատգամավորը մտադիր է դիմել  ԱԺ վերահսկիչ պալատի օգնությանը` առաջարկելով ուսումնասիրել գործարքը: Իսկ կառավարությունից ստացել են պատասխան, թե այսօր չկան պետական տարածքներ եւ կուսակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ պետք է կարգավորի տարածքային հարցերը:

Պատգամավորի գնահատմամբ, կատարվածը ընդդիմադիր կուսակցության նկատմամբ ոտնձգության օրինակ է: Կուսակցությունների համար, ասում է նա, ստեղծված են անհավաաար պայմաններ:

Արամ Գ.Սարգսյանը ասուլիսը եզրափակեց` ասելով, որ կուսակցությունը չի պատրաստվում զիջել: