Տպել
24.05.2018
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Ազգային ժողով
1 / 4

Մայիսի 23-25-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան եւ Ջուզեպպե Գալատին:

Մայիսի 24-ին նրանք հյուրընկալվել են Հայաստանի խորհրդարանում եւ առանձին հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, բարեփոխումների իրականացման ընթացքին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...