Տպել
05.03.2005
ԱԺ նախագահի հանդիպումը հաշմանդամների հետ

Մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կույրերի միավորման խորհրդի հրավերով հանդիպեց միավորման անդամների հետ: Նախքան հանդիպումը ՀՀ Աժ նախագահը բացեց  Մշակույթի տան շենքում տեղակայված համակարգչային կենտրոնը, ուր տեղակայված են 10 համակարգիչներ` հատուկ ծրագրով: Աժ նախագահին կից հաշմանդամների խորհրդի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մի խումբ գիտնականների (Արման Քուչուկյանի գլխավորությամբ) աջակցությամբ մշակվել է «Արեւ» համակարգը, որը տեսողության խնդիրներ ունեցողներին լիարժեք հնարացորություններ է ընձեռում աշխատել համակարգիչով` կարդալ, գրել, խմբագրել, օգտվել ինտերնետային ծառայություններից: Հանդիման ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ համակարգչային նման մի քանի կենտրոններ արդեն հանրապե տության տարածքում բացվել ու գործում են եւ այս ծրագիրը շարունակվելու է` հնարավորություն տալով տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրվել, սովորել ու աշխատել, նաեւ` ինտերնետային ծառայությունների օգտագործմամբ` աշխատանք գտնել. «Մենք ծրագրեր ունենք հաշմանդամների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ,- ասաց Արթուր Բաղդասարյանը:-Մտադիր ենք նմանատիպ կենտրոններ բացել հանրապետության բոլոր մարզերում, որ կարեւոր քայլ եմ համարում հաշմանդամ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով: 2005-2006 թթ. Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման ու վերապատրաստման հանրապետական կենտրոն, որը նրանց համար հնարավորություններ կստեղծի մասնակցել միջազգային չափանիշներին համապատասխան ո ւսուցման ու վերաորակավորման ծրագրերին` լուծելով աշխատանքի հարցերը»: Աժ նախագահը հիշեցրեց, որ իր արտասահմանյան բոլոր այցերի ընթացքում այս խնդիրը բարձրացվում է եւ մի շարք երկրների հետ արդեն փորձի փոխանակման ու աջակցության ծրագրերի պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի նախագահը հանգամանալից պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին, որ վերաբերում էին ավանդների վերադարձին, աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: