Տպել
11.04.2018
Վահե էնֆիաջյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
1 / 2

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանի եւ Գեւորգ Գորգիսյանի ապրիլի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացվել կառույցի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ:

Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվել է Սեւծովյան համագործակցության երկրներում բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը եւ դրա դերը տնտեսության մեջ: «Մենք ներկայացրեցինք իրավիճակը Հայաստանում, խոսեցինք տվյալ բնագավառում հայկական ձեռքբերումների մասին»,-հավելել է պատգամավորը: Նա տեղեկացրել է, որ Վահե էնֆիաջյանը միաձայն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվորեն. եղել են ելույթներ, ներկայացվել են կիբերհանցագործությունների եւ դրանց դեմ տարվող պայքարի առանձնահատկությունները: Խոսվել է գործարար ոլորտում Հայաստանի իրականացրած համագործակցված քաղաքականության մասին: Պատգամավորը նաեւ անդրադարձել է մտավոր սեփականության ներուժի հետ կապված հիմնախնդիրներին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...