Տպել
28.03.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի աշխատանքներին
1 / 2

Մարտի 27-ից 30-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի (ՍԾՏՀ ԽՎ) հանձնաժողովի 50-րդ նիստը:

Հանձնաժողովի աշխատանքներին հայաստանյան պատվիրակությունից մասնակցում են Աժ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը, ովքեր նիստի ընթացքում հանդես են եկել օրակարգային ելույթներով եւ հարցադրումներով:

Հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է փոխնախագահի ընտրության հարցը: Մասնակից 12 պետությունից 4-ը (Սերբիա, Ալբանիա, Ուկրաինա, Հայաստան) իրավունք ունեին փոխնախագահի թեկնածու ներկայացնելու: Փոխնախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով միաձայն ընտրվել է:

Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...