Տպել
02.03.2005
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի ասուլիսը

Մարտի 2-ին խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը:Ասուլիսի թեման էր Կենտրոնական բանկի նախագահի նշանակումը եւ Կենտրոնական բանկի վերջին տարիներին վարած արժութային քաղաքականությունը: Բանախոսը նախնշեց, որ թեեւ ինքը բարձր է գնահատում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի մասնագիտական կարողությունները, սակայն դեմ է հանրապետությունում արմատավորվող այն մտայնությանը,թե որոշ պաշտոնյաներ անփոխարինելի են: Ըստ Թաթուլ Մանասերյանի` ԿԲ նախագահի նշանակման վերաբերյալ քննարկումները կրում էին ձեւական բնույթ, իսկ հաշվետվությունը ներկայացնող Տիգրան Սարգսյանը ոչինչ չասաց առաջիկա յոթ տարիների ծրագրերի վերաբերյալ:Նշելով, որ ԿԲ կողմից վարվող արժութային քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում տեղական արտադրողների վրա, բանախոսը նկատեց, որհաշվետվության ժամանակ Տիգրան Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալներ, ասելով, թե դոլարի փոխարժեքի տատանումներն աշխարհում կազմել է 5,6,7 տոկոս, Հայաստանում` 13 տոկոս, այնինչ, ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության, Հայաստանում կազմել է 18-21 տոկոս:Գների աճն էլչի համապատասխանումներկայացված թվերին, ասաց Թաթուլ Մանասերյանը, քանի որ, ըստ Տիգրան Սարգսյանի` այն կազմել է2,8 տոկոս, այնինչ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է 7 տոկոս:

Ըստ նրա, եթե իրոք տեղի է ունեցել դրամի արժեւորում, ինչպես պնդում է ԿԲ նախագահը, ապա պետք է ապրանքների գներն իջնեին, այնինչ տեղի է ունեցել հակառակը` գներն աճել են, ընդ որում` դա բացասաբար է ազդել ներքին արտադրողների եւ ընդհանրապես, բնակչության կենսամակարդակի վրա:Այս ամենին ավելացնելով  ԿԲ կողմից կատարված գործարքը` ոսկու պաշարների վաճառքը, որը գնահատվեց որպես ամենաանհաջող գործարք, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Այս ամենի համար պատասխանատվության ենթարկելու փոխարեն տրվում են նոր լիազորություններ»:

Պարոն Մանասերյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց նաեւ, որ «Արդարություն» խմբակցությունը բոյկոտը չի դադարեցրել, ուղղակի մասնակցում է կարեւոր հարցերի քննարկումներին: