Տպել
14.03.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքից օգտվելու որոշակի հարց: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողին։

Քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը։

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին եւ առաջարկել այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում: