Տպել
08.03.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալի հետ
1 / 3

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է նաեւ համագործակցության նոր ձեւաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առեւտրային հարաբերությունների:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...